Ինչպես ցանկացած փիլիսոփայություն, կարատեն իր հետևորդներից պահանջում է անընդհատ ձգտել ինքնակատարելագործման:
Մնացել է 40 օր
Նպատակ: 463.52 USD
1
2
«Կարատեի փիլիսոփայությունը: Մարզիկի հոգեբանական ուղին» գիրք է, որը միավորում է արևելյան մարտարվեստի հնագույն իմաստությունը և ժամանակակից հոգեբանությունը՝ սպորտում և կյանքում հաջողությունների հասնելու համար:
Գիրքը կօգնի մարզիկներին, մարզիչներին և մարտարվեստի սիրահարներին գտնել ներքին ներդաշնակություն և ամրապնդել մտավոր կայունությունը:
Կարատեի փիլիսոփայության ուսումնասիրությունը հնարավորություն կտա զարգացնել կարգապահությունը, ինքնագիտակցությունը և վստահությունը, որն էլ դրական ազդեցություն կունենա մարդկանց վրա և՛ սպորտում, և՛առօրյայում:
Խնդրում ենք հիշել, որ ձեր աջակցությունը էական նշանակություն ունի այս ծրագրի ավարտի համար: Ձեր օգնությունը կօգնի մարդկանց բացահայտել ներդաշնակության և հաջողության հասնելու նոր ուղիներ՝ ինչպես մարզագորգի վրա, այնպես էլ կյանքում:
Աջակցեք նախագծին այսօր և դարձեք կարևոր առաքելության մի մասը՝ տարածելու կարատեի փիլիսոփայությունը մարզիկների և մարտարվեստի սիրահարների շրջանում:
Շատ մարզիկներ բախվում են էմոցիոնալ և հոգեբանական խոչընդոտների, որոնք խանգարում են իրենց լիարժեք ներուժի կիրառմանը: Խնդիրն այն է, որ մարզումների ավանդական մոտեցումները հաճախ անտեսում են մտավոր պատրաստվածության կարևորությունը, չնայած դրա կարևոր նշանակությանը: Այդ իսկ պատճառով կարևոր է փիլիսոփայական և հոգեբանական սկզբունքների ինտեգրումը սպորտային պրակտիկայում:
Գրքում առաջարկվում է յուրահատուկ մոտեցում, որը համատեղում է ճապոնական ավանդական մարտարվեստի ուսմունքները ժամանակակից հոգեբանական տեխնիկայի հետ:
Առաջիկա երկու ամսվա ընթացքում նախատեսում ենք ավարտել գրքի հրատարակումն ու տարածումը։
Միջոցները կօգտագործվեն տպագրության և շնորհանդեսի կազմակերպման համար:
Ես Վլադիմիր Դաշյանն եմ, գրքի հեղինակը: Մարտարվեստներում՝ մասնավորապես կարատեում, ունեմ երկար տարիների մարզական և մարզչական փորձ, արժանացել եմ միջազգային տարատեսակ պարգևների ու կոչումների: Մարտարվեստի բնագավառում և ընդհանրապես կյանքի ընթացքում ձեռք բերածս գիտելիքները երկար տարիներ օգնել են մարզիկներին հասնել նոր բարձունքների:
Ես ակտիվորեն կիսվում եմ իմ փորձով հրատարակումների, պարապմունքների և սեմինարների միջոցով: Իմ նպատակն է փոխանցել գիտելիքներ, որոնք կարող են փոխել յուրաքանչյուրի կյանքը:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 230 000 դրամ, որից՝
180 հզ. դրամը նախատեսված է տպագրական աշխատանքների իրականացման համար (Դավիթ Թագավոր տպագրատուն, Գրքի էջերի քանակը՝ 76, Կազմի տեսակը՝ Լամինացված, Գրքի չափսը՝ A5, Թղթի հաստությունը՝ 150գր/մ, Տպաքանակը՝ 200 օրինակ), իսկ 50 հզ. դրամը՝ շնորհանդեսի կազմակերպման համար:
Ինչպես ցանկացած փիլիսոփայություն, կարատեն իր հետևորդներից պահանջում է անընդհատ ձգտել ինքնակատարելագործման:
Մնացել է 40 օր
Նպատակ: 463.52 USD
1
2